Զապորոժիեի լրագրող Մարիամ Առաքելյանն արժանացավ «Տելետրիումֆ-2018» մրցանակին

2412

Մեր հայրենակցուհի Մարիամ Առաքելյանը տարածաշրջանային եթերի «Ռեպորտաժ» անվանակարգում դարձավ «Տելետրիումֆ-2018» մրցանակի տիրուհին՝ TV5 հեռուստաալիքի «Ճակատագրեր: Համակարգի երեխաները» անվանումով հատուկ նախագծում իր աշխատանքի համար:

Հեռուստատեսությունում Մարիամն սկսել է աշխատել 2013 թվականից, երբ դեռ ուսանողուհի էր: Իսկ 2016 թվականին աղջիկը, ավարտելով Զապորոժիեի ազգային համալսարանը, դարձավ լրագրության մագիստրոս և նույն տարին Մարիամը անվանակարգության ներկայացվեց տարածաշրջանային եթերի «Լրահաղորդ» անվանակարգում «Տելետրիումֆ-2016» մրցանակի համար:

Իր աշխատանքի մասին Մարիամն այսպես է արձագանքում. «Լրագրությունն ինձ համար նոր վայրերի, դեպքերի, լուծումների բացահայտման հնարավորություն է, բայց ամենակարևորը՝ հետաքրքիր մարդկանց հետ շփում է: Սա այնպիսի մասնագիտություն է, որը պարգևում է անգին փորձ՝ դրական և ոչ միայն: Այն հակասություններից է հյուսված: Առանց կասկածների ու հիասթափությունների հնարավոր չէ առաջ գնալ, այդ իսկ պատճառով ինքդ քեզ այլ բանում գտնելու մտքերը ժամանակ առ ժամանակ հայտնվում են… Բա՛յց: Այս նախագծի շնորհիվ ես հասկացա, որ ոչ մի բան զուր չէ: Սյուժեն եթեր դուրս գալուց հետո չորս երեխաներ ընտանիքում էին: Շատ ուրախ եմ, որ այդ գործում մեր թիմի ծառայությունը կա: Այսպիսի պատմություններն իրապես ոգևորում են»: