Ուկրաինայի վաստակավոր բժիշկ Պյոտր Պետրոսյանը պարգևատրվեց ՈւՀՄ-ի շքանշանով

1485

Մայիսի 4-ին Օդեսայում իր 100-ամյա հոբելյանը նշեց երկրի ամենաավագ գործող բժիշկ-մաշկավեներաբան Պյոտր Ասլանի Պետրոսյանը: Բժշկական գործունեությամբ Պյոտր Պետրոսյանն զբաղվում է ավելի քան 70 տարի, և 1976 թվականին նրան շնորհվեց Ուկրաինայի վաստակավոր բժշկի կոչում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմաճակատներում մարտական գործողությունների մասնակիցն ունի բազմաթիվ շքանշաններ ու մեդալներ, նաև բժշկական ծառայության պաշտոնաթող գնդապետ է:

Օդեսայի համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանը Պյոտր Պետրոսյանին փոխանցեց ՈւՀՄ-ի նախագահի շնորհավորանքը՝ ամուր առողջության, հոգու ներդաշնակության և լավատեսության մաղթանքներով:

Պյոտր Ասլանի Պետրոսյանը պարգևատրվեց Ուկրաինայի հայերի միության «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով: