Ժորա Աբովյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի Ուկրաինայի չեմպիոն

472

րեմենչուգում կայացավ Ուկրաինայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունը: Երկրի տարբեր շրջաններից շուրջ 200 լավագույն մարզիկներ պայքարում էին Ուկրաինայի ներկայացուցչությունը աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ապահովելու հնարավորության համար:

Գլխավոր հետաքրքրությունը օլիմպիական կատեգորիաներն էին, մասնավորապես՝ 60 կգ քաշային կարգում, որտեղ հավաքվել էին հավասար մրցակիցների մեծ խումբ: Արդյունքում անվանակարգի չեմպիոն դարձավ Զապորոժիեի հայ համայնքի ներկայացուցիչ և երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Ժորա Աբովյանը, ով 8: 6 հաշվով հաղթեց աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր Լենար Թեմիրովին:

Ուկրաինայի հայերի միությունը շնորհավորում է Ժորա Աբովյանին եւ նրա մարզիչներին Լավրենտի Մայլամյանին և Մուրադ Սարգսյանին արժանի հաղթանակի կապակցությամբ և ցանկանում նորանոր նվաճումներ սպորտային օլիմպում։

SHARE