Ուկրաինայի հայերն օժանդակեցին #AriPariQochari ակցիային

872

Ուկրաինայում ֆլեշմոբին օժանդակեցին Դնեպրի, Օդեսայի, Կիևի, Զապորոժիեի և Խարկովի հայ համայնքների ակտիվիստները: Ակցիան ջերմորենընդունվեց քաղաքացիների կողմից, որոնք հաճույքով միացան պարողներին և փորձեր արեցին սովորել հայ ժողովրդական պարը:

 Ակցիան առաջարկվել էր Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հայ համայնքի կողմից: Նրանք կոչ են արել անցկացնել միջազգային ֆլեշմոբ, որի ընթացքում մայիսի 26-ին աշխարհի հայ համայնքները միաժամանակ իրենց քաղաքների փողոցներում կպարեն քոչարի հայկական ժողովրդական պարը:

 2017 թվականից պարը մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մեջ: Այն բաց է բոլորի համար, իսկ նրա կատարումը ամրապնդում է խմբային ինքնակայության, համերաշխության և փոխադարձ հարգանքի զգացումը: Քոչարին սերնդեսերունդ է փոխանցվում ինչպես ընտանիքներում, այնպես էլ երիտասարդական գեղարվեստի կենտրոններում կրթական ծրագրերի միջոցով:

SHARE