Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդեսը ներկայացվեց Ուժգորոդում

309

Ուժգորոդի «Սովինոյե գնեզդո» պատմպատմամշակութային համալիրում բացվեց Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական կյանքին նվիրված «Հպման ազդեցությունը» խորագրով ցուցահանդեսը: Միջոցառումը կազմակերպել էր Զակարպատյեի «Արարատ» հայկական մշակույթի միությունը և «ԱՕՔՍ-Ուկրաինա» մշակութային կապերի հայկական միությունը:

Ցուցահանդեսին ներկա էր նաև Ուժգորոդի քաղաքապետ Բոգդան Անդրեևը, ով շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և Ուժգորոդի հայ համայնքին՝ քաղաքային կյանքին ակտիվ մասնակցելու համար:

«Հպման ազդեցությունը» ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը: