Հայկական մշակույթը ներկայացվեց OUTLOOK WORLD CULTURE FESTIVAL-ում

533

Ուկրաինայի հայերի միության Կանանց կոմիտեի ներկայացուցիչները հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Համաշխարհային մշակույթի փառատոնի շրջանակներում ներկայացրեցին հայկական մշակույթը, ավանդույթները, ազգային տարազները և ուտեսնտները։

Փառատոնի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի, Վրաստանի, Գերմանիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի և այլ երկրների մշակութային առանձնահատկություններին:

Outlook World Culture Festival փառատոնի ծրագրերի համակարգող Դարիա Կարյակինան նշեց, որ փառատոնի նպատակն է ազգերի միջև հաստատել բարեկամական հարաբերություններ, պետությունների միջև ստեղծել մշակութային կապեր, խթանել ուկրաինացիների իրազեկվածությունը՝ աշխարհի ժողովուրդների մշակութային ժառանգության վերաբերյալ, օտարերկրացիներին ծանոթացնել Ուկրաինայի մշակութային նվաճումներին:

Փառատոնի պատվավոր հյուրն էր Ուկրաինայի առաջին տիկին Մարինա Պորոշենկոն։

SHARE