«Աշխարհի հայերը» հաղորդաշարը` Ուկրաինայում

1009

Հունիսի 11-ից մինչև 17-ը Կիևում էր գտնվում հայտնի հայ լրագրող և հեռուստահաղորդավար Արտյոմ Երկանյանը: Նա Ուկրաինա էր այցելել«Շանթ» հեռուստաալիքի համար իր հեղինակային՝ «Աշխարհի հայերը» հաղորդման  շրջանակներում երկրի հայտնի հայերի հետ հարցազրույցների շարքը Ուկրաինայի հայերի միության աջակցությամբ նկարահանելու նպատակով:

Մեկ շաբաթվա ընթացքում հեռուստահաղորդավարը հանդիպել է հայտնի շատ դեմքերի և հարցազրույցներ տեսագրել նրանց՝ Ուկրաինայիհայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի, հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանի, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Դավիթ Մակարյանի, օպերային երգչուհի Սուսաննա Չախոյանի, հասարակական գործիչ Աշոտ Առուշանովի, ռեժիսոր և մուլտիպլիկատոր ՄանուկԴեպոյանի և ձևավորող Հայկ Ավանեսյանի հետ:

Ուկրաինայի խոշորագույն համայնքներից մեկը հայկական համայնքն է, որն իր գործունեությունը ակտիվորեն զարգացնում է մշակույթի, կրթության, գիտության, սպորտի և կարևոր այլ  ոլորտների ուղղությամբ:

Ուկրաինայի հայերի միության գործունեությունը պարբերաբար Ուկրաինայի ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է գտնվում:

Վերջին տարիներին նաև հայկական ԶԼՄ-ների կողմից հետաքրքրության աճ է նկատվում ՈւՀՄ-ի գործունեության նկատմամբ և ամբողջությամբ վերցրած Ուկրաինայում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ:

Նշենք, որ բոլորովին վերջերս Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվեց «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարը, որը մանրամասնորեն ներկայացրել է Ուկրաինայում հայկական սփյուռքի ժամանակակից իրողությունները, ինչպես նաև նրա բազմադարյան պատմությունը: