Հայկական մշակույթը ներկայացվել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության փառատոն»-ում

369

Կիևի մշակույթի և արվեստի ազգային համալսարանի հյուրանոցառեստորանային և զբոսաշրջության բիզնես ֆակուլտետում կայացավ II միջազգային գիտագործնական կոնֆերանս-փառատոնը՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը որպես ժամանակակից զբոսաշրջային ռեսուրս՝ փորձ, պրակտիկա, նորարարություն» խորագրով:

Կազմակերպիչների թվում է Հայաստանի ճարտարագիտական համալսարանի լեզուների ամբիոնը՝ Վաղարշակ Մադոյանի գլխավորությամբ, «АОКС-Украина» մշակութային կապերի հայկական միության ներկայացուցիչները։ Երկրորդ տարին անընդմեջ կոնֆերանսն անցկացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին» կոնվենցիայով:

Կոնֆերանս-փառատոնի նորարարական ձևաչափը ներառում էր երեք փուլ` կլոր սեղան, գիտական կոնֆերանս և գալա համերգ: Գիտական համաժողովի ընթացքում «ԱՕԿՍ-ի-Ուկրաինա» մշակութային կապերի հայկական միության ղեկավար Ելենա Հովհաննիսյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և ներկայացրեց «Ֆոլկլորը որպես ազգի ոչ նյութական հոգևոր մշակույթի հիմք և նրա դերը՝ զբոսաշրջության զարգացման գործում» Վ․ Մադոյանի հետ համատեղ զեկույցը, որը շուտով կհրապարակվի համաժողովի զեկույցների ժողովածուում:

Կոնֆերանս-փառատոնի 3-րդ փուլում կայացավ գալահամերգը, որի ընթացքում ելույթ ունեցավ Նոնա Կոզլովա-Միրզաբեկյանցի և Տատյանա Չայկայի դաշնամուրային դուետ «Նո-Տա»-ն, և դուդուկահար Արմեն Կոստանդյանը։

SHARE