Ժիտոմիրի հայ համայնքը մասնակցեց «Բռնությունը պատմության նորագույն փուլում» գիտական սեմինարին

1453

Երեքշաբթի օրը, մայիսի 22-ին «Գիտության շաբաթներ»-ի շրջանակներում Ժիտոմիրի Իվան Ֆրանկոյի անվան պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնը մագիստրոսության թեկնածուների և ուսանողների հետ համատեղ և «Ժիտոմիրի հայերի «Էրեբունի» համայնք» ՀԿ-ի գործադիր տնօրեն Վահե Պետրոսյանի, ինչպես նաև պատմության ամբիոնի դոցենտ Վադիմ Սլյուսարի մասնակցությամբ անցկացրեց «Բռնությունը պատմության նորագույն փուլում» գիտամեթոդաբանական սեմինարի նիստ:

Միջոցառման շրջանակներում Վահե Պետրոսյանը բավականին մանրամասնորեն կանգ առավ հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից մեկի՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության լուսաբանման վրա: Նրա պատմածը լուսաբանվեց ХХ դարի առաջին քառորդի լուսանկարներով, որոնց վրա պատկերված էին հալածանքների զոհերը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատանք է կատարում ազգի պատմության արժեքների հանրահռչակման ուղղությամբ:

Ինչպես արդեն հաղորդվել է, մայիսի 22-ին Կիևում կայացավ «Կիևի հայերը. հին համայնքի պատմությունը» կլոր սեղան:

Միջոցառումների ընթացքում, որոնք կազմակերպվել էին «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցի և Ուկրաինայի հայերի միության կողմից, հայտնի գիտնականներն ու փորձագետները պատմեցին Կիևի հայ համայնքի պատմության կարևոր փուլերի մասին: