Դնեպրեի հայ համայնքը մասնակցել է քաղաքի օրվա տոնակատարությանը

519

«Դնեպրոպետրովսկի մարզի հայ երիտասարդներ» հ/կ-ի ներկայացուցիչները, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, հայ համայնքի ակտիվիստները մասնակցել են Դնեպր քաղաքի օրվա տոնակատարությանը։
Ավանդական տարազներով և թեմատիկ շապիկներով շուրջ 80 հայ տոնական երթի ժամանակ ներկայացրեցին պատմական հայրենիքի մշակույթը՝ ազգային երաժշտական գործիքները, երաժշտությունը և պարերը։ Ակտիվիստները ծածանեցին նաև ՀՀ դրոշը։

«Մենք ցույց տվեցինք, որ հայերը իրենց ներդրումն ունեն Դնեպրի մշակույթի զարգացման, տարածաշրջանի երիտասարդների միասնականության գործում։ Մենք ցույց տվեցինք, որ պատրաստ ենք մեր քաղաքի հետ շարժվել առաջ։ Երթին մասնակցությունը նաև ևս մեկ առիթ էր ազգովի համախմբվելու»,- ասում է Դնեպրի հայ երիտասարդների միության ղեկավար Նաիրա Կազեյանը։

SHARE