Շնորհավո՜ր տոնդ, Հայաստանի անկախ Հանրապետություն

2020

Սեպտեմբերի 21-ը առանձնահատուկ օր է յուրաքանչյուր հայի համար։

27 տարի առաջ այս օրը Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ:

Ուկրաինայի հայերի միությունը`կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, շնորհավորում է իր հայրենակիցներին այս տոնի առթիվ:

«Հայաստանը հարուստ և հինավուրց պատմություն, մշակութային ավանդույթներ ունեցող երկիր է։ Մենք վստահ ենք, որ ժամանակակից Հայաստանը ներկայանում է աշխարհին որպես զարգացած, առաջադեմ և ժողովրդավարական պետություն: Մեր պարտքն է հնարավորինս նպաստել նրա զարգացմանը և կայուն ապագայի կերտմանը», – ասում է ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը:

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Ուկրաինայի մարզերում հայկական համայնքները կազմակերպում են միջոցառումներ։