Ուկրաինայի հայերը հրաժեշտ են տվել Շառլ Ազնավուրին

521

Հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուղարկավորությունը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը և Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը:
Նույն օրը Ուկրաինայի հայ համայնքներում տեղի ունեցան հիշատակի արարողություններ։

Ուկրաինայի մայրաքաղաքում հայկական խաչքարի մոտ հայերը կարդացին աղոթք` նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին, որը վարում էր Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Մաեստրոյին հարգանքի տուրք մատուցելու եկան Ուկրաինայի հայերի միության, Ուկրաինայում ՀՀ դեսպանատան, Կիևի հայ համայնքի, «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները և հասարակական գործիչներ։

Հիշատակի արարողություն է տեղի ունեցել նաև Դնեպրի, Օդեսայի, Զապորոժյեի, Չերկասների, Տերնոպլի, Նիկոլաևի, Ուժգորոդի և Խարկովի հայ համայնքներում:

Հիշեցնենք, որ Կիևում Շառլ Ազնավուրին նվիրված հոբելյանական միջոցառումներն սկսվել են հոկտեմբերի 1-ին` Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց ծաղիկների խոնարհելով և մոմավառությամբ և շարունակվել Հոկտեմբերի 2-ին՝ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց։

SHARE