Հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ մասնակցեցին Կիևի Սոֆիա տաճարին հայկական խաչքարի փոխանցման արարողությանը

499

Կիևի Սոֆիա թանգարանին ՈւՀՄ խաչքարի փոխանցման արարողությանը մասնակցեցին հայտնի քաղաքական, հասարակական և գիտական գործիչներ։

Նրանց թվում Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորներ Եվգենի Դեիդեիը, Դավիթ ՄԱկարյանը, Իգոր Կոտվիցկին, քաղաքական փորձագետներ Սերգեյ Տոլստովը, Նատալիա Մխիթարյանը, Օլեգ Սահակյանը, Ռուսլան Խալիկովը, Իրինա Կապլանը, Դարյա Վոլոդինան, գիտնականներ Ստանիսլավ Կուլչիցկին, Դավիդ Դավթյանը, Եվգենի Սաֆարյանցը, ինչպես նաև «Ուկրաինայի հայեր» պլատֆորմի ներկայացուցիչներ կոնֆլիկտագետ Տիգրան Գրիգորյանը, դերասան Աշոտ առուշանովը, ռեժիսոր Մանուկ Դեպոյանը, երաժիշտ Վահագն Կարապետյանը, լուսանկարիչ Էռնեստ Սինակարյանը, դերասան Գուրգեն Արաբաջյանը, գրող Սերգեյ Պոնոմարենկոն, ավիատոր Գրիգորի Աբրամյանը, ՏՏ փորձագետ Գեղամ Երվանդյանը, մեդիափորձագետ Մարատ Հակոբյանը։

Պատգամավոր Իգոր Կոտվիցկին իր ելույթում ասաց. «Ուկրաինան բազմազգ պետություն է և այս տարածքում ապրող յուրաքանչյուր ազգ հարստացնում է այն: Մինչ մենք միասին ենք, միավորված ենք, Ուկրաինան զարգանում և բարգավաճում է։ Եվ այդպես լինելու է միշտ»:

Հիշեցնենք, որ Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարը հայ-ուկրաինական հոգևոր և մշակութային կապերի ամենահին խորհրդանիշներից է: Այսօր Սոֆիայի տաճարը ժամանակակից գիտական, կրթական, հոգևոր և մշակութային կենտրոն է:

SHARE