ՄԵկնարկել է ՈւՀՄ կրթաթոշակային ծրագիրը․ շտապեք լրացնել հայտը

639

Մեկնարկել է Ուկրաինայի հայերի միության երրորդ կրթաթոշակային ծրագրին մասնակցության հայտերի ընդունումը։
ՈւՀՄ կրթաթոշակային ծրագիրը ուսանողներին աջակցության և նրանց հետ համագործակցության սոցիալական ծրագիր է։ Ուկրաինայի հայերի միության կրթաթոշակները մրցութային կարգով պարգևատրվում են կրթության, գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի եւ կրթության բնագավառներում ձգտումներ ու հաջողություններ ցուցաբերող այն ուսանողներին, որոնք ունեն առաջնորդական հատկություններ և ձգտում մասնագիտական աճի:

Ծրագրի նպատակն է զարգացնել և նպաստել մասնագիտական եւ անհատական ինքնադրսևորմանը, ստեղծել տարբեր մասնագիտության մարդկանց համայնք, ովքեր կիսում են ընդհանուր արժեքներ։

ՈւՀՄ կրթաթոշակների մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող ուսանողները կարող են լրացնել ձևաթուղթը հետևյալ կայքում՝ study.sau.org.ua։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ուկրաինայի հայերի միության թեժ գիծ `0 800 503 311 հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ այս ծրագիրը նախաձեռնել է ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը 2018 թվականին։ Մինչև այսօր կրթաթոշակային ծրագիրն արդեն պարգևատրվել է 6 ուսանողների՝ Կիևից, Դնեպրից և Օդեսայից։

SHARE