Կայացավ շախմատի «Ուկրաինայի հայերի միության գավաթի» առաջնությունը

428

Կիևում նոյեմբերի 11-ին կայացավ շախմատի՝ 5-14 տարեկանների «Ուկրաինայի հայերի միության գավաթի» առաջնությունը։ Առաջնությանը մասնակցել է 6 թիմ՝ ընդհանուր 36 շախմատիստ։

«Այսպիսի առաջնությունները հրաշալի հարթակ են սկսնակ շախմատիստների համար։ Նրանք իրենց ուժերը փորձում են ոչ միայն ամենօրյա խաղերում, այլ մրցաշարում՝ իրենց անծանոթ մրցակիցների հետ, ձեռք են բերում փորձ, որը հետագայում միանշանակ օգնելու է ավելի մեծամասշտաբ առաջնությունների ժամանակ»,- ասում է ՈւՀՄ շախմատային խմբակի ղեկավար Գեորգի Ղազարյանը։
Մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է «КПДЮ» թիմը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինայի հայերի միության թիմը և երրորդ տեղը՝ «КПДЮ 2» թիմը։ Հաղթողները նվաճել են Ուկրաինայի հայերի միության գավաթը և արժանացել ՈւՀՄ պատվոգրերի:

Հիշեցնենք, որ խմբակին անդամագրվելու համար պետք է զանգահարել ՈւՀՄ գրասենյակ հետևյալ հեռաախոսահամարով՝ +044 227 91 61։

 

SHARE