Ուժգորոդում բացվել է հայկական կիրակնօրյա դպրոց

1345

Հոկտեմբերի 14-ին Ուժգորոդի միջնակարգ դպրոցներից մեկում մեկնարկեցին տարրական դասարանների համար հայոց լեզվի և գրականության դասընթացները: Ավելի քան 20 երեխա արդեն սովորում են իրենց մայրենի լեզուն։

Դպրոցի բացման արարողությանը շնորհավորական խոսք ասաց Զակարպատների մարզի «Արարատ» հայ համայնքի պատվավոր նախագահ Սերգեյ Նիկողոսյանը:

«Հայոց լեզվի դպրոցի հիմնումը մեզ համար առաջնային խնդիր էր, որը մենք հաջողությամբ իրականացրինք։ Մայրենի լեզվի իմացությունը ահռելի նշանակություն ունի ազգային ինքնությունը և մշակութային ժառանգությունը պահպանելու գործում», – մեկնաբանել է Զակարպատների մարզի «Արարատ» հայկական մշակութային միության ղեկավար Կարեն Ենոքյանը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը ակտիվորեն ներգրավված է կրթական ծրագրերին աջակցելու գործում: Այսպիսով, 2018 թ. սկզբին նախաձեռնել է կրթաթոշակային ծրագիր, որի շնորհիվ Ուկրաինայի համալսարաններում սովորող լավագույն հայ ուսանողները յուրաքանչյուր կիսամյակ ստանում են ՈւՀՄ կրթաթոշակներ: