Ուկրաինայում նշվում է հայկական Աստվածածնի սրբապատկերի 227-ամյակը

190

Ամեն տարի հունիսի 27-ին նշվում է որպես Կամենեց-Պոդոլսկի հայկական Աստվածածնի սրբապատկերի օր:

Ըստ Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերի կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանի խոսքերի, հայկական սրբապատկերի ուսումնասիրությունները չեն դադարում, և դա շարունակական գործընթաց է, քանի որ փաստաթղթերում, ուղեգրություններում և այլ արխիվային աղբյուրներում նոր բացահայտված փաստերն ու նկարագրություններըմեզ թույլ են տալիս հստակեցնել նախկինում անհայտ հայեցակետերը և ընդլայնել նրա պատմության վերաբերյալ մերգիտելիքները:

Հայտնի է, որ սրբապատկերը երկրպագում էին Կամենեց-Պոդոլսկ քաղաքի քրիստոնեական բոլոր երեք ծիսակարգերի հավատացյալները՝ հայերը, լեհերը և ուկրաինացիները:

Սուրբ Նիկոլայի մայր տաճարի Աստվածածնին կամենեցցիները երկրպագում էին որպես հովանավորի. ըստ ավանդության, նա շատ անգամ է Կամենեց-Պոդոլսկը փրկել զավթիչներից՝ քաղաքի պարիսպների վրա հրաշքով կրակի բոցերի մեջ երևալով…

1791 թվականի հունիսի 27-ին սրբապատկերն ու Կամենեց-Պոդոլսկի Սուրբ Նիկոլայի վերակառուցված եկեղեցին օրհնվել են, ևարքեպիսկոպոս Յակով Թումանովիչ կարգադրել է այս օրը որպես տոն նշել: Հենց այդ ժամանակ է պատրաստվել հատուկհրովարտակը, որից և հայտնի է ճշգրիտ ամսաթիվը:

Հավատացյալներն ամեն տարի Կամենեց-Պոդոլսկի Սուրբ Նիկոլայի եկեղեցում են այս տոնը նշել:

Կամենեց-Պոդոլսկի հայկական Աստվածածնի սրբապատկերը, որն անցյալ դարի 20-ական թվականներից կորած էր համարվում, 2011 թվականին նույնականացվել է մասնագետների կողմից, և 2012 թվականի հունիսի 27-ին Բոգդան և Վարվարա Խանենկոների անվան արվեստի ազգային թանգարանում տեղի ունեցավ սրբապատկերի ներկայացումը:

Աստվածածնի սրբապատկերի 227-ամյակի օրվա առթիվ ամբողջ Ուկրաինայի հայությունը հունիսի 28-ին կազմակերպում է արդեն ավանդական դարձած ուխտագնացություն դեպի Կամենեց-Պոդոլսկ՝ Սուրբ Նիկոլայի հայկական խոնարհված մայր տաճարի տարածքում գտնվող Ս. Ստեփանոս (1555 թ.) զանգակատուն այցելությամբ: Պատարագը կսկսվի ժամը 10.30-ին: