Ուկրաինայում տեղի կունենան երկրաշարժի 30-ամյակին նվիրված միջոցառումներ

571

1988 թ. Դեկտեմբերի 7-ը հայ ժողովրդի հիշողության մեջ ընդմիշտ դաջվեց որպես սգի և ողբերգության օր։ Սպիտակի երկրաշարժը խլեց 25,000-ից ավելի կյանք և խեղաթյուրեց բազմաթիվ ճակատագրեր։

Աշխարհի տարբեր երկրներից, ներառյալ Ուկրաինայից, բազմաթիվ կամզավորներ օգնության ձեռք մեկնեցին աղետի գոտում հայտնված քաղաքացիներին։
Այսօր հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ողջ երկրում՝ ևս մեկ անգամ հարգանքի տուրգ մատուցելու զոհերի հիշատակին և շնորհակալություն հայտնելու մարդասիրական օգնության համար։

Դեկտեմբերի 7-ին Ուկրաինայի Հայ Առաքելական եկեղեցիներում, խաչքարների շրջակայքում և որոշ ուղղափառ եկեղեցիներում 1988թ․ զոհերին նվիրված հիշատակի արարողություններ կանցկացվեն։ Համայնքներում կանցկացվեն կինոդիտումներ և այլ թեմատիկ միջոցառումներ:

SHARE