Օդեսայում անցկացվեց տոլմայի փառատոն

960

Հուլիսի 5-ին Օդեսայի հայկական համայնքում անցկացվեց Տոլմայի փառատոնը, որտեղ ներկայացվեց տոլմայի 17 տեսակ, որոնք պատրաստել էին ՈւՀՄ Կանանց հանձնաժողովի և Մայրերի միության անդամները:

Ամեն տարի՝ սկսած 2011 թվականից, Հայաստանում անցկացվում է ավանդական տոլմայի փառատոն, որի նպատակը ավանդական ազգային խոհանոցի պահպանումն է: Այդ նախաձեռնությանը միացան նաև Ուկրաինայի հայերը:
Միջոցառման հյուրերի համար Ուկրաինայի հայերի միության կիրակնօրյա մանկապարտեզի՝ «Արևիկ»-ի սաները և Օդեսայի հայ երիտասարդական կազմակերպության ակտիվը պատրաստեցին զվարճալի համերգային ծրագիր:

«Տոլմա» բառը ծագում է ուրարտական «տոլի» կամ «ուտուլի» բառերից, որոնք նշանակում են «խաղողի տեր»: Աշխարհում տոլմայի ավելի քան 70 տեսակ կա: