Կիևում անցնում է հայ մշակույթին նվիրված շաբաթ

611

Հունվարի 19-ին Կիևի «Ազգերի բարեկամություն» գրադարանում տեղի ունեցավ հայ մշակույթին նվիրված ցուցահանդես։

Բացվեց  «Սերգեյ Փարաջանով 100-5» լուսանկարների ցուցահանդեսը, «Տառերը դառնում են երգեր ու լեգենդներ» գրական- երաժշտական երեկոն` նվիրված բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին:

Միջոցառումը կազմակերպվել էր «ԱՕԿՍ Ուկրաինա» մշակութային կապերի ուկրաինական միության,Ուկրաինայի հայերի միության, Կիևի
Պոդոլի շրջանի վարչական ղեկավարության, ինչպես նաև Պոդոլի շրջանի մշակույթի, տուրիզմի եւ մշակութային ժառանգության պահպանության վարչությունների աջակցությամբ։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՈւՀՄ գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը, «ԱՕԿՍ-Ուկրաինա» մշակութային կապերի ուկրաինական միության նախագահ Ելենա Հովհաննիսյանը, ինչպես նաև Կիևի հայ համայնքի ակտիվիստները։
Գեղարվեստական ցուցադրություններից բացի երեկոյի հյուրերը կարողացան վայելել «Նո-Տա» դաշնամուրային դուետի կատարումները, ինչպես նաև Բոգդան Շկոդայի վոկալային կատարումները՝ նվիրված հայ կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակին։

SHARE