Երևանի կենտրոնում բացվեց Տարաս Շևչենկոյի արձանը

4720

Երևանի օղակաձև զբոսայգում հոկտեմբերի 13-ին բացվեց մեծ ուկրաինացու՝ Տարաս Շեւչենկոյի հուշարձանը:

Արձանի բացումը վստահվեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պետրո Լիտվինին: Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Անդրեյ Զայացը, Հայաստանի պետական պաշտոնյաներ, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ` պատմամշակութային հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանը, Կիևի համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը, Զապորոժյեի համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանը, Խմելնիցկի համայնքի ղեկավար Սուրեն Ավագյանը և Սումերի համայնքի ղեկավար Գևորգ Բեգլարյանը:

Ավելի ուշ Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները հանդիպեցին «Հայաստանում Ուկրաինացիների ֆոդերացիա» հ/կ-ի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումն անցել է բավականին ջերմ մթնոլորտում, որտեղ քննարկվել է երկու համայնքների միջև հնարավոր համագործակցությունը:

SHARE