Ուկրաինան այսօր տոնում է Անկախության օրը

1254

Իր ստեղծագործական գործունեության շնորհիվ դարավոր հայ սփյուռքը զգալի ներդրում է ունեցել Ուկրաինայի զարգացման և պետականության ամրապնդման գործում: Ուկրաինայում դարեր շարունակ ապրող հայկական սփյուռքը միշտ հպարտանում է իր երկրորդ հայրենիքի հաջողություններով ու հաղթանակներով՝ մնալով բազմազգ երկրի անբաժանելի մասը, որի հետ սերտ պատմամշակութային կապեր ունեն:

«Ուկրաինան մեր հարազատ տունն է, և մենք միշտ պատրաստ ենք աշխատել ունպաստել երկրի բարգավաճմանը։ Յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է նպաստել պետության զարգացմանը եւ պետականության ամրապնդմանը, թողնել հաջորդ սերունդներին ծաղկուն երկիր», – նշում է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը: