Զապորոժիեում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի համաուկրաինական գավաթը

230

Զապորոժիեի հայ համայնքի աջակցությամբ անցկացվեց հունահռոմեական ըմբշամարտի Յակով Պունկինի անվան իններորդ համաուկրաինական գավաթը։
Այս մրցաշարը, որին մասնակցում էին 190 մարզիկներ Ուկրաինայի բոլոր մարզերից, ընտրական փուլ է հանդիսանում Եվրոպայի առաջնության համար։

Գավաթակիրների և մրցանակակիրների թվում են նաև Զապորոժիեի համայնքի ներկայացուցիչները Ժորա Աբովյանը` ոսկե մեդալակիր, Գևորգ Արզումանյանը`արծաթե մեդալակիր։

Հիշեցնենք, որ սպորտային ծրագրերին և մարզիկներին աջակցելը Ուկրաինայի հայերի միության եւ մարզային ենթակառուցվածքների գործունեության առանցքային ոլորտներից է:

SHARE