Ախթալայի եկեղեցում ղողանջել է ուկրաինահայ բարերարների նվիրած զանգը

776

Ախթալայի սբ․ Աստվածածին եկեղեցում օգոստոսի 12-ին երկարատև ընդմիջումից հետո նորից ղողանջել է զանգը։ Այս մասինհայտնում է Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

Քահանան օրն անվանել է պատմական և շնորհակալություն է հայտնել Պետրոսյան և Մկրտչյան ընտանիքներին, ինչպես նաև Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանին և նրա տեղակալ Դավիթ Մկրտչյանին:

Ուկրաինահայ մեկենասները 2017 թվականի աշնանը Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն նվիրել են հնագույն զանգ:
Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանքներ է իրականացնում ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ:

SHARE