Ուկրաինայի հայկական դպրոցներում նշեցին «Վերջին զանգը»

936

Հունիսի 3-ից մինչև 13-ը տարածաշրջանային համայնքների հայկական դպրոցներում անցկացվեցին «Վերջին զանգին» նվիրված միջոցառումներ:

Հունիսի 3-ին վերջին զանգը հնչեց Պոլտավայի «Ուրարտու-վանք» հայկական հասարակական կազմակերպության կիրակնօրյա դպրոցիաշակերտների համար:

Ուսումնական տարվա ավարտի առիթով տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում. դպրոցի աշակերտները կազմակերպեցին տոնականցերեկույթ, որի ժամանակ նրանք հյուրերի համար երգում ու պարում էին, ինչպես նաև հայերեն բանաստեղծություններ էին արտասանում:

Իրենց հերթին երիտասարդական կազմակերպության ակտիվիստները երեխաներին ուրախացրեցին տպավորիչ ու հետաքրքիր զվարճալիծրագրով, բազմաթիվ հաճելի նվերներով ու անակնկալներով և իհարկե, տոնական խնջույքով:

Հունիսի 3-ին Դնեպր քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցի բակում նշեցին ուսումնական տարվա ավարտը: Այս տարվա «Վերջին զանգին»զուգահեռ դնեպրցիները նշեցին նաև Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը: Հայ համայնքի ակտիվիստների կողմիցմասնակիցների և հյուրերի համար պատրաստվել էր հագեցած ծրագիր: Նվերներով ուղեկցվող բազմաթիվ մրցույթներն ու տոնական համերգը, որի ժամանակ ելույթ ունեցան «Դվին» և «Զարթոնքի» պարային համույթները, Ալեքսանդր Ղազարյանը դհոլի իր հրաշալի նվագով հյուրերին հիանալիտրամադրություն պարգևեցին: «Վարդուհի» մշակութային կենտրոնի հայկական դպրոցի 80-ից ավելի աշակերտներ միջոցառման վերջումուուցչական կազմի կողմից գովասանագրերի արժանացան:

Հունիսի 13-ին Զապորոժիեի հայկական դպրոցների աշակերտները նշեցին վերջին զանգը: Ուսումնական տարվա ավարտի առիթովկազմակերպված հանդիսավոր համերգի ժամանակ Զապորոժիեի մարզի հայերի միության անունից կազմակերպության փոխնախագահ ՌուդոլֆՀակոբյանը աշակերտներին շնորհավորեց և նրանց մաղթեց հաճելի արձակուրդ:

Մայրաքաղաքի հայոց լեզվի ուսուցմամբ դասարաններում նույնպես անցկացվեցին ուսումնական տարվա ավարտին նվիրված միջոցառումներ: