Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրն է

912
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Հռչակագրի դրույթներից ելնելով՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացվեց հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
12 կետից բաղկացած փաստաթուղթը սահմանեց երկրի զարգացման քաղաքական, տնտեսական եւ մշակութային ուղիները։