Վիննիցայում հայ երիտասարդների միություն է բացվել

551

Դեկտեմբերի 14-ին Վիննիցայում ակտիվ հայ երիտասարդների մասնակցությամբ ստեղծվեց տարածաշրջանային երիտասարդական միություն։

Հանդիպմանը մասնակցում էին քաղաքի ակտիվ երիտասարդները, ինչպես նաև «Վիննիցայի հայկական սփյուռք» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Եղոյանը:

Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախագահ Արթուր Սարգսյանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը մարզերում և պատմեց ՈւՀԵՄ առաջիկա նախագծերի մասին։

Հանդիպման արդյունքում ընդհանուր քվեարկությամբ նորաստեղծ երիտասարդական կազմակերպության նախագահ ընտրվեց Արտակ Վարդանյանը։
Վիննիցան երրորդ քաղաքն է, որտեղ այս տարի բացվում է հայ երիտասարդական կազմակերպություն։ 2019 թվականին նախատեսվում է բացել երիտասարդական կազմակերպություններ Չերնովցիում և Ռովնոյում:

SHARE