Վինիցայում ներկայացվել է հայ հայտնի նկարիչ Կարեն Աղամյանի նկարների ցուցահանդեսը

821

Հունիսի 8-ին Վինիցայում, «Պատկերասրահ XXI»-ում բացվեց հայ հայտնի գեղանկարիչ Կարեն Աղամյանի «Արվեստը միավորում է» խորագրովանհատական ​​ցուցահանդեսը:

Նկարչի գեղանկարչության ցուցադրությունը Ուկրաինայում ներկայացվում է առաջին անգամ, այն ընթանում է օժանդակությամբ Վինիցայի հայկականսփյուռքի՝ հանձին նախագահ Սամվել Սերգեյի Եղոյանի և կշարունակվի մինչեւ հունիսի 14-ը:

Կարեն Աղամյանը Հայաստանի նկարիչների միության նախագահն է, Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր մշակութայինհարցերի խորհրդի անդամ, Տոկիոյի Սոկա համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, ինչպես նաև Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ է:Նրա բազմաթիվ աշխատանքները գտնվում են Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդերում եւ պահոցներում, ինչպես նաև աշխարհի շատերկրների մասնավոր հավաքածուներում:

Նկարչի ցուցահանդեսի բացմանը նվիրված միջոցառումների շրջանակներում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Արթուր ՍարգսյանըԿարեն Աղամյանին և ցուցահանդեսի կազմակերպիչ Վլադիմիր Կոզյուկովին հանձնեց «Ուկրաինայում հայ մշակույթի հանրահռչակման գործումանձնական նշանակալի ներդրման համար» պատվոգրեր: