Սումերում հայկական խաչքար է տեղադրվել

851

Նոյեմբերի 18-ին Սումերի «Բարեկամություն» հրապարակում տեղի ունեցավ հայկական խաչքարի պաշտոնական բացումը: Հուշարձան-խաչքարը օծեց Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը։ Միջոցառմանը ներկա էր նաև Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, Սումերի տարածաշրջանի «Արցախ» հայ մշակութային կենտրոնի ղեկավար Գևորգ Բեգլարյանը, Ուկրաինայի վաստակավոր ճարտարապետ Վլադիմիր Բիկովը, Տարածաշրջանային խորհրդի պատգամավորներ, Սումերի հայ համայնքի ակտիվիստներ։

Խաչքարի բարձրությունը երեք մետր է, այն կերտված է հայկական տուֆից։
Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ երկու տարվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում տեղադրվել է ավելի քան 20 խաչքար։

Ի դեպ, 2010 թ. Նոյեմբերին խաչքարերի ստեղծման արվեստը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական արժեքների ժառանգության ցուցակում։

SHARE