Երևանում տեղի կունենա Տարաս Շևչենկոյի արձանի պաշտոնական բացումը

255

Հոկտեմբերի 4-ին Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետրո Լիտվինն այցելեց Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթական և հետազոտական ինստիտուտ, որտեղ տեղի ունեցավ ուսանողների և դասախոսների հետ հանդիպում:

Պետրո Լիտվինը ողջունեց բոլորին, արտահայտեց իր հիացմունքը Հայաստանի վերաբերյալ և քննարկեց ինստիտուտի առաջնային խնդիրները: Ռեկտոր Սահակ Գուդրաթյանը դեսպանի համար շրջայց կազմակերպեց լաբորատորիաներով, լսարաններով և գրադարաններով։ Այցի ավարտին դեսպանը գրքեր է նվիրել համալսարանի գրադարաններին:

Հանդիպումը կայացել է ջերմ մթնոլորտում, Պետրո Լիտվինն ասել է, որ Հայաստան կժամանի Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Անդրեյ Զայացը և Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Բոդնարը: Դեսպանը նաև նշել է, որ հոկտեմբերի 13-ին Երևանի Խանջյան զբոսայգում տեղի կունենա Տարաս Շևչենկոյի հուշարձանի պաշտոնական բացումը։

SHARE