Լվովում ստեղծվեց հայ երիտասարդների միություն

1114

Սեպտեմբերի 29-ին Լվովի հայկական մշակույթի կենտրոնում կայացավ հանդիպում, որի արդյունքում ստեղծվեց հայ երիտասարդների կազմակերպությունը Լվով քաղաքում։

Միջոցառմանը ներկա էին Լվովի հայ համայնքի ներկայացուցիչները՝ համայնքի ղեկավար Ավետիս Սարաջյանի գլխավորությամբ, Ուկրաինայի հայ երիտասարդների միության ղեկավար Արթուր Սարգսյանը և Մարիամ Աստվածածնի փոխակերպման մայր տաճարի սպասավոր հայր Իսահակը։

Լվովի հայ երիտասարդների կազմակերպության ղեկավար ընտրվեց համայնքի ակտիվիստ Լիանա Նավոյանը։

«Շատ ուրախ ենք, որ հայկական երիտասարդական կազմակերպությունների թիվը Ուկրաինայում աճում է։ Այսօր նրանք 17-ն են, բայց մենք նախատեսում ենք բացել ներկայացուցչություններ նաև մյուս քաղաքներում, որտեղ դեռևս չեն գործում»,- նշեց ՈւՀԵՄ նախագահ Արթուր Սարգսյանը։

SHARE