Կիևում կծաղկի Սակուրա՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

366

«Ոստիկանական այգում»՝ հայկական խաչքարի մոտ, Կիևի հայ համայնքի ակտիվիստները տնկեցին Սակուրա՝ ի հիշատակ մեծն հայորդի Շառլ Ազնավուրի։

Ծառերի տնկմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի մշակույթի նախարարության կրոնների և ազգությունների վարչության ղեկավար Անդրեյ Յուրաշը, Ուկրաինայի հայերի միության, Կիևի հայ համայնքի և երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված արարողություններ կազմակերպվել են Ուկրաինայի տարբեր քաղաքներում։

SHARE