Ուկրաինայի հայ ուսուցիչները ամփոփեցին տարին

658

Կիևում տեղի ունեցավ Ուկրաինայի հայերի միության կրթական կոմիտեի համաժողովը, որին մասնակցում էին Ուկրաինայի հայոց լեզվի և գրականության ուսուցիչները։

Համաժողովը ղեկավարում էր ՈւՀՄ փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը և կրթության հանձնաժողովի նախագահ Արաքսյա Հասրաթյանը:

Հանդիպման ընթացքում մասնակիցները ամփոփեցին 2018 թ. Աշխատանքների արդյունքները, քննարկվեցին նաև կոմիտեի զարգացմանն ու կրթական համակարգի բարելավմանն առնչվող արդիական հարցեր:

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը հանդիպում ունեցավ հանձնաժողովի անդամների հետ, քննարկվեցին տարվա ընթացքում ուսուցիչների առջև ծառացած դժվարությունները, ինչպես նաև կրթական ծրագրերի մշակման հետ կապված այլ հարցեր:

SHARE