Կիևում կայացավ ՈւՀՄ արտահերթ նիստը

313

Ամանորի նախօրեին Կիևում կայացավ Ուկրաինայի հայերի միության արտահերթ նիստը՝ Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, տեղակալների, մարզային համայնքների ղեկավարների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ խնդիրները, ամփոփել անցնող տարին, ինչպես նաև նախատեսել 2019 թ. ծրագրեր: Քննարկման հիմնական թեմաներից մեկը ՀՀ սփյուռքի նախարարության լուծարման հարցմանն էր։

Քննարկման արդյունքում որոշվեց նամակ հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Պաշինյանին, որտեղ ՈւՀՄ-ն առաջարկում է պետական մարմնի աշխատանքի հայեցակարգ, որը կնպաստի հայկական սփյուռքի կազմակերպությունների արդյունավետ փոխգործակցությանը:

SHARE