Ուկրաինայի հայ երիտասարդները ամփոփեցին տարին

437

ՈւՀՄ տարեվերջյան համաժողովի շրջանակներում կայացավ Ուկրաինայի հայ երիտասարդների համաժողովը, որին ներկա էին տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարները։ Նրանք ներկայացրեցին տարեկան ամփոփիչ զեկույցը, որին հաջորդեց գալիք տարվա անելիքների քննարկումը։

Համաժողովի ընթացքում քննարկվեցին ՈւՀԵՄ բոլոր նախագծերը՝ ձմեռային- ամառային ճամբարները, կրթաթոշակային ծրագիրը, երիտասարդական ֆորումը։
ՈւՀԵՄ նախագահ Արթուր Սարգսյանը ամփոփեց հայտարարված մրցույթը, որի արդյունքում ընտրվել է կազմակերպության լոգոն։ Հաղթողը Դնեպրի հայ համայնքի ակտիվիստ Կարեն Աղաջանյանն է, ով դրամական պարգև ստացավ։

Տարվա լավագույն երիտասարդական կազմակերպություն ճանաչվեց Կիևի հայ համայնքի երիտասարդական կազմակերպությունը: ՈւՀՄ և ՈւՀԵՄ պարգևներ ստացան նաև տարածաշրջանային համայնքների ակտիվիստները։

«2018-ին մեր նախագծերը հասել են որակապես նոր մակարդակի: Լվովում և Կիևում բացվեցին երիտասարդական կազմակերպություններ, որոշ քաղաքներում այս տարի մենք անցկացրեցինք նախագահների հերթական ընտրություններ: Ուկրաինայի հայ երիտասարդների միությունը երբեք տեղում չի դոփում, շարունակում է զարգանալ և միավորել Ուկրաինայում ապրող հայ երիտասարդներին», – ասաց ՈւՀԵՄ նախագահ Արթուր Սարգսյանը:

SHARE