Ռոբերտ Թովմասյան․ Կիևի հայ համայնքի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ ունի

247

Կիևի հայ համայնքի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ ունի։ Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցան Կիևի հայ համայնքի երիտասարդական կազմակերպության նախագահի ընտրությունները:

Թեկնածուները 4-ն էին, ովքեր իրենց ելույթներում ներկայացրեցին երիտասարդական կազմակերպության զարգացման իրենց տեսլականը։ Կիևի հայ համայնքի ակտիվիստները գաղտնի քվեարկության արդյունքում նախագահ ընտրեցին Ռոբերտ Թովմասյանին, իսկ նրա տեղակալ նշանակվեց Մարիա Ավդալյանը:

Ուկրաինայի հայ երիտասարդության միությունը շնորհավորում է երիտասարդական կազմակերպության նորընտիր նախագահին և ցանկանում նորանոր բարձունքներ։

SHARE