Կիևում երկրորդը օրը սգում են Շառլ Ազնավուրի մահը

91

Հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքվել էին Կիևի հայ համայնքի ներկայացուցիչները՝ ծաղիկներ դնելու աշխարահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Հանրահավաքին մասնակցել էին Ֆրանսիայի դեսպանատան, մայրաքաղաքի հայ համայնքի և հոգևորականության ներկայացուցիչներ: Մասնակիցներին միացավ Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Իզաբել Դյումոնը, ով շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, նշելով, որ Շառլ Ազնավուրի մահը մեծ կորուստ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ֆրանսիայի համար:

SHARE