Խմելնիցկում բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցադրություն

497

Հուլիսի 6-ին Խմելնիցկի շրջանի գեղարվեստի թանգարանում տեղի հայ համայնքի և համայնքի ղեկավար Սուրեն Ավակյանի աջակցությամբ տեղի ունեցավ «Սերգեյ Փարաջանով։ Հպման իմպրեսիան» միջազգային նախագծի բացումը։

Ցուցահանդեսը նվիրված է Նռան Գույնը ֆիլմի 50-ամյակին։ Ցուցադրության հիմնական մասը լուսանկարներ են Միխայիլ Նասբերգի (Շվեդիա), Վինիսիո Րոխասի (Կոստա Ռիկա), Յուրիա Մեչիտովայի (Վրաստան), Վադիմ Կրայնիկի (Ուկրաինա) հավաքածուներից։ Ցուցադրվում են նաև ուկրաինացի նկարիչներ Յուրիա Նովիկովայի, Սերգեյ Րոյի (Պոլտավա) գեղանկարները, Ալլա Ժմայլոյի (Կիեւ), Եվգենիա Ասատրյանի (Երեւան) կոլլաժները և գորգագործ Սեյրան Ալավերդյանի (Դնեպր) դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշները։

Ցուցահանդեսը ցուցադրվել է Ուկրաինայի 68 քաղաքներում։ Խմելնիցկը 69-րդն է։ Մշակութային կապերի հայկական միության (AOKS) նախագահ Ելենա Հովհաննիսյանը ցուցադրության հյուրերի համար էքսկուրս է կազմակերպել և պատմել, թե ինչ կապ ունեն ցուցադրության նմուշները ռեժիսորի հետ։ Միջոցառումը կազմակերպվել է «Parajanov-ART» Համաուկրաինական նախագծի կողմից։

Նախագծի նպատակն է ավելի լայն զանգվածներին ծանոթացնել 20-րդ դարի մեծագույն արվեստագետներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններին։ Ցուցադրությունը կտևի մինչև օգոստոսի 5-ը Խմելնիցկի գեղարվեստի թանգարանում։