«Վարդուհի» մշակութային կենտրոնը 5 տարեկան է

540

Հոկտեմբերի 21-ին Դնեպրի «Վարդուհու» մշակութային կենտրոնը նշեց ստեղծման հնգամյակը։ Ցերեկույթին մասնակցում էին տարբեր պարային համույթներ, երգիչներ, երաժիշտներ և կենտրոնի տաղանդավոր սաները: Կենտրոնի ակտիվիստներին տրվեցին հատուկ շնորհակալագրեր։

Տոնական ծրագիրը ներառում էր տարբեր վարպետության դասեր հայոց լեզվի, ժողովրդական պարերի և երգերի։

Միջոցառմանը ներկա էր նաև ՈւՀՄ գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը. «Այն փաստը, որ այսօր ավելի քան 100 երեխա մասնակցում է մշակութային կենտրոնի կյանքին, ղեկավարության և ուսուցիչների նվիրական աշխատանքի ապացույցն է: Ուկրաինայի հայերի միությունից և Վիլեն Շատվորյանի անունից շնորհավորում եմ ձեզ հոբելյանի առթիվ և մաղթում շարունակական զարգացում։ Թող «Վարդուհի» մշակութային կենտրոնը ավելի ու ավելի շատ մարդկանց համախմբի իր շուրջ։

SHARE