Տիգրան Սեյրանյանը` Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

431

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել և Տիգրան Սեյրանյանին հետ կանչել Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով Տիգրան Սեյրանյանին նշանակել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև):

Ուկրաինայի հայերի միությունը շնորհավորում է նորանշանակ դեսպանին` մաղթելով արդյունավետ և բեղուն աշխատանք` ի նպաստ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների բարելավմանը:

SHARE