Պոլտավայից հայ մարզիկը՝ ձյուդոյի Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր

538

Մինսկում կայացած Ձյուդոյի Եվրոպայի գավաթի առաջնությունում Պոլտավայի հայ երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Կարո Մարանդյանը դարձավ բրոնզե մեդալակիր մինչև 66կգ քաշային կարգում։ Երկու հաղթական մենամարտից հետո, մարզիկը զիջեց ձյուդոիստ Արամ Գրիգորյանին, ով ներկայացնում էր Ռուսաստանը։

3-րդ տեղի համար պայքարում Կարոն հաղթեց Թուրքիայի և Ռուսաստանի մարզիկներին։

Ընթացիկ սեզոնում սա Կարո Մարանդյանի արդեն 3-րդ միջազգային միրցանակն է։ Նախկինում նա դարձել է բրոնզե մեդալակիր նաև Սոֆիայում կայացած Եվրոպայի բաց մրցաշարում և Դուբրովնիկում կայացած ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությանը։

SHARE