Ուկրաինայի հայերի միությունը 17 տարեկան է

1266

Ուկրաինայի հայերի միությունն իր գործունեությունը սկսել է դեռևս 2001 թ․։ Ստեղծման օրվանից միությունն իր առջև դրել է հայերի համախմբման և պատմամշակութային ժառանգության պահպանման կարևորագույն խնդիրը։

Այսօր Ուկրաինայի հայերի միությունը միավորում է երկրում գործող բոլոր  հայկական միությունները։ Գոյության տարբեր տարիներին միության առջև տարբեր խնդիրներ են ծառացել։ Այսօր  ՈՒՀՄ-ն ակտիվ աշխատում է տարբեր երկրներում հայկական միությունների համագործակացության միջազգային հարթակ ստեղծելու ուղղությամբ։  Միությունը նաև իրականացնում է բարեգործական նախագծեր և ակտիվորեն մասնակցում Ուկրաինայի մշակութային հասարակական կյանքին։

«Չնայած 17 տարիների հսկայական աշխատանքին՝ միության առջև դեռ բազմաթիվ խնդիրներ կան ծառացած։ ՈՒՀՄ-ն մշտապես զբաղվել է հայերի իրավունքների պաշտպանությամբ թե՛ Ուկրաինայում, թե՛ նրա տարածքից դուրս։ Մեր գլխավոր խնդիրը եղել և մնում է հայկական դարավոր արժեքների, ավանդույթների պահպանումը և փոխանցումը հաջորդ սերունդներին»- նշում է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։