Ուկրաինայի հայերի միությունը շնորհավորում է Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին

2799

Մեծարգո պարոն  Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի հայերի միությունը, կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, շնորհավորում է Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Դուք բարդ և պատասխանատու ճանապարհի վրա եք ոտք դնում: Մաղթում ենք Ձեզ անսահման իմաստնություն, ուժ և առողջություն՝ Ձեր դրած բոլոր նպատակներին հասնելու համար, հանուն մեր հայրենիքի բարօրության: Ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում ամբողջ հայ ժողովուրդը Ձեզ հետ մեծ հույսեր է կապում, և մենք ցանկանում ենք, որ Դուք կարողանաք դրանք արդարացնել:

Ուկրաինայի հայերի միությունը միշտ եղել է և պատրաստ է մնալ մեր հայրենիքի աջակիցը՝ նրա բարգավաճ ապագայի ճանապարհին:

Հարգանքներով՝

Ուկրաինայի հայերի միություն