Ուկրաինայի հայերի միությունը շնորհավորում է Մխիթար Հայրապետյանին՝ Սփյուռքի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

1704

Հարգելի՛ պարոն Հայրապետյան

Ուկրաինայի հայերի միությունը, կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ,  շնորհավորում է Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մաղթում ենք Ձեզ հաջողություններ, բեղմնավոր աշխատանք և դրված բոլոր նպատակների իրականացում: Մենք, որպես սփյուռքի ամենախոշոր կազմակերպություններից մեկը, գիտակցում ենք մեր պատմական հայրենիքի հետ սերտ փոխհարաբերությունների ողջ կարևորությունը: Հուսով ենք, որ մեր համագործակցությունը որակապես նոր մակարդակի կհասնի:

Հարգանքներով՝

Ուկրաինայի հայերի միություն