Ուկրաինայի հայերի միությունը մեկնարկում է դրամաշնորհային ծրագիր` Երևանում առաջին սքեյթ-պարկի նեյմինգի և բրենդինգի ստեղծման համար։

1388

ՈւՀՄ-ն առաջարկում է ստեղծել գրաֆիկական դիզայն` երևանի առաջին սքեյթ-պարկի պարբերանշանի և բրենդբուքի տեսքով` արտացոլելով ծրագրի սոցիալ-մշակութային նշանակությունը, բացահայտելով նոր միջավայրի ընձեռած հնարավորությունները մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար։ Մասնակցության համար կարող են դիմել բոլորը` անկախ բնակության վայրից։

Ինչպես գիտեք, Երևանում սքեյթ-պարկի ստեղծումը Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագիծն է, որի նպատակն է երիտասարդների համար հանգստի և ժամանցի ակտիվ միջավայր ստեղծել։ 5044 մ² մակերեսով այս այգին դառնալու է Երևանի սոցիալ-մշակութային կյանքի ակտիվ մասնիկը։ Սքեյթ-պարկի շինարարությունն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի տեխնիկական և ադմինիստրատիվ աջակցությամբ:

2020 թվականի սկզբին Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրեցին սքեյթ-պարկի կառուցման համաձայնագիր, որից անմիջապես հետո մեկնարկեցին այգու շինարարական աշխատանքները։

Այգու ճարտարապետ Արմեն Շատվորյանի հիմնական նպատակն է ստեղծել ժամանցի բացառապես նոր միջավայր, էքստրեմալ սպորտի առաջին խաղահրապարակ, քաղաքացիների ակտիվ հանգստի և ժամանցի նոր լոկացիա։

Ինչպե՞ս մասնակցել:

Մասնակիցը պետք է ներկայացնի այգու բրենդավորման իր տարբերակը՝ անունը, կարգախոսը, գրաֆիկական փաթեթը և բրենդբուքը։ Դիմումներն ընտրելիս կգնահատվի նորարարությունը և համապատասխանությունը, վիզուալ ներդաշնակությունը, ինքնատիպությունը։

Դրամաշնորհի հաղթողը ստանում է 3000 ԱՄՆ դոլարի համարժեք դրամական պարգև:
Մասնակցության հայտերի ընդունումը մինչև 07.08.2020 ներառյալ:

Դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է կայքում չորս լեզուներով ՝ sau-grants.com

SHARE