Ուկրաինայի հայերի միությունը բարեգործական ակցիա անցկացրեց

1123

Դեկտեմբերի 19-ին Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները` «Կարիտաս Կիև» բարեգործական հիմնադրամի հետ, Սուրբ Նիկոլայի տոնի կապակցությամբ նվերներ են նվիրել Ուկրաինայի օկուպացված տարածքներից տեղահանված անապահով ընտանիքներին, թոշակառուներին։

Նվերի հավաքածուն բաղկացած էր սննդամթերքից, առաջին անհրաժեշտության ապրանքներից, ինչպես նաև երեխաների զարգացման համար սեղանի խաղեր և քաղցրավենիքներ։

Տարածաշրջանային հայկական համայնքներում բարեգործական միջոցառումներ են անցկացվում՝ աջակցելով ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին և մանկատան սաներին:

Հիշեցնենք, որ այս տարի Ուկրաինայի հայերի միությունից ամանորյա նվերներ կստանան շուրջ 2000 երեխաներ:

SHARE