ՈւՀՄ-ն պարգեւատրել է միջազգային մրցույթում հաղթած երիտասարդ կոմպոզիտորներին

659

Ավարտվեց Ա․ Ա․ Սպենդիարովի անվան կոմպոզիտորների 8-րդ միջազգային մրցույթը, որը հիմնադրվել է դեռևս 2011 թվականին՝ Սպենդիարովի 140-ամյակի կապակցույամբ։

Ուկրաինայի տարբեր մարզերից 19 տաղանդավոր կոմպոզիտորներ ներկայացրեցին իրենց աշխատանքները պրոֆեսիոնալ հանձնաժողովին։

Այս տարվա մրցույթի ստեղծագործական խնդիրը կապված էր Շառլ Պերոյի և Ջորջ Բայրոնի հոբելյանների հետ։ Հնչեցին աշխատանքներ՝ ստեղծված «Քնած գեղեցկուհին», «Մոխրոտը» հեքիաթների մոտիվներով։

Պրոֆեսիոնալ ժյուրին ընտրեց 7 աշխատանք, որի հեղինակներն արժանացան ՈւՀՄ դրամական պարգևների։

Հիշեցնենք, որ մշակութային ծրագրերի աջակցությունը ՈւՀՄ գործունեության անկյունքարային ոլորտներից մեկն է: