Զապորոժյեի հայերի միությունը աջակցում է տարածաշրջանի մարզիկներին

764

Զապորոժյեի շրջանի հայերի միության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանը Ուկրաինայի հայերի միության անունից բոքսի Ա մակարդակի միջազգային մրցաշարում հաղթանակի և տարածաշրջանում սպորտի զարգացման հարցում ունեցած ներդրման համար պարգևատրեց բռնցքամարտիկ Ստանիսլավ Բատիային։

Զապորոժյեի հայերի միությունը նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես է գալիս արդեն 2ժրդ տարին։ Սպորտում ունեցած վաստակի համար արդեն պարգևատրվել են Ժորա Աբովյանը, Ստանիսլավ Բատին, ինչպես նաև Ուկրաինայի ազգային հավաքականների սպորտսմենները։

«Մենք պարբերաբար աջակցում ենք տարբեր մարզաձևերի՝ըմբշամարտի, բոքսի, ծանր աթլետիկայի, շախմատի, փանկրատիոնի ֆեդերացիաներին: Շատ հաճախ օգնում ենք թարմացնել դպրոցներում մարզասարքերը, անցկացնել մրցաշարներ», – ասել է ՈՒՀՄ Զապորոշյե շրջանի միության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանը։