Ուկրաինայի հայերի միությունը դիմել է Ազգային ժողովի նախագահին

1357

Ուկրաինայի հայերի միությունը պաշտոնական նամակ է ուղղարկել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին:

Հարգարժան պարոն Բաբլոյան

Ուկրաինայի հայերի միություն հասարակական կազմակերպությունը (ՈւՀՄ), միակ համաուկրաինական կառույցն է, որն այսօր միավորում է երկրի բոլոր հայկական համայնքները և գործում է ոչ միայն Ուկրաինայում, այլև միջազգային հարթակներում:
Ուկրաինայի հայերի միությունը խորապես մտահոգված է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակով:
Դիմում ենք Ձեզ և ՀՀ խորհրդարանում ներկայացված խմբակցությունների բոլոր ղեկավարներին. հնարավոր ամեն ճիգ գործադրել, հանրապետությունում նոր կառավարություն ձևավորել՝ ի շահ երկրի և Հայաստանի քաղաքացիների:
Այժմ դա հրատապ անհրաժեշտություն է Հայաստանի քաղաքացիական հասարակության և երկրի հետագա ժողովրդավարության զարգացման համար:
Մենք համոզված ենք, որ քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ միջոցը իրավիճակի խաղաղ կարգավորումն է:

Հարգանքներով՝

ՈւՀՄ  նախագահ                                                               ՎՇատվորյան