Ուկրաինայի հայերի միությունը ամփոփեց 2018 թվականը

875

Դեկտեմբերի 1-ին Կիևում տեղի ունեցավ Ուկրաինայի հայերի միության 2018 թ. Ամփոփիչ գագաթաժողովը:

ՈւՀՄ տարեվերջյան կոնֆերանսին ներկա էին տարածաշրջանային համայնքների ղեկավարները, հոգևոր համայնքի և Ուկրաինայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ, ՈՒՀՄ կոմիտեների ղեկավարները, սպորտսմեններ, քաղաքական վերլուծաբաններ, հասարակական գործիչներ։
Կոնֆերանսի աշխատանքային մասը նվիրված էր արդիական խնդիրների քննարկմանը, կոմիտեների, համայնքների ղեկավարների տարեկան ամփոփիչ զեկույցներին։

ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով պարգևատրեց կազմակերպության ղեկավարի տեղակալ Դավիթ Մկրտչյանին, Օդեսայի պատվավոր քաղաքացի և Օդեսայի հայ համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանին, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանին, Սլավյանսկի պատվավոր քաղաքացի և հայ համայնքի ակտիվ անդամ Էդուարդ Հարությունյանին, նաև AnalitikaUa.net մեդիանախագծի ղեկավար Մարատ Հակոբյանին։ Պատմամշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը պարգևատրվեց «Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների» շքանշանով։

2019 թվականին նախատեսվող աշխատանքներում նշվեց ուկրաինայում հայ բժիշկների ասոցիացիայի ստեղծումը, մեծն հայ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասի և անվանի գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին նվիրված միջոցառումների կազմակերպումը։

Աշխատանքային մասի ավարտից հետո հյուրերը մասնակցեցին գալա-ընթրիքին, որի ընթացքում ևս պատվոգրերով և շքանշաններով պարգևատրվեցին համայնքի ակտիվ գործիչները, իսկ միջազգային մրցույթներում հաղթած սպորտսմենները ստացան դրամական պարգևներ։ Գալա-ընթրիքին հյուրերը վայելեցին հայ հայտնի արտիստների կատարումները։